Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հաջորդ շաբաթ մտադիր է Թեհրան մեկնել, հայտնում է Fars գործակալությունը:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ուղեւորության նպատակը Սիրիայում գրոհայինների դեմ պայքարելու համար Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիայի ստեղծումն է:
Նշվում է, որ ավելի վաղ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց հիմնական թեման է դարձել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ուղիների քննարկումը:
al-Hayat պարբերականը նշում է, որ հաշվի առնելով այն, որ որոշ տվյալների համաձայն, Էրդողանը կարճատեւ այցով Իրան էր մեկնել ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում, տվյալ այցը կարող է շատ կարեւոր ազդակ դառնալ Անկարայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ մոտ ժամանակներս պետք է բանակցություններ տեղի ունենան երեք երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:





























