Բրիտանական OpenSignal ընկերությունը վերլուծել է ամբողջ աշխարհում բջջային կապի վիճակը եւ կազմել ամենաարագ բջջային ինտերնետով երկրների վարկանիշը: Հաշվետվությունը հրապարակվել է ընկերության կայքում, փոխանցում է Lenta-ն:
Կազմակերպության հաշվարկով՝ աշխարհում բջջային  ինտերնետի 3G  եւ 4G  ցանցերում արագությամբ առաջատարը Հարավային Կորեան է, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան, Դանիան: Լավագույն տասնյակում են նաեւ Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան եւ Շվեդիան:

Վարկանիշում ամենավերջին՝ 94-րդ եւ 95-րդ  տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Կոստա Ռիկան եւ Աֆղանստանը: Հաշվարկները կատարվել են 2016-ի մայիսի 1-ից հուլիսի 23-ը: