2016 թվականի մայիսին Edge բրաուզերն օգտագործվել է Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների 29%-ում: Հունիսին այդ թիվը կազմել է 27%, հուլիսին՝ 24%: Այսպիսով՝ իրավիճակն ամենեւին էլ Microsoft-ի օգտին չէ: Այս մասին հաղորդում է RuNews24-ը:
Anniversary Update-ի թողարկումից հետո այս միտումը կարող է փոխվել, քանի որ դրա հետ Edge բրաուզերը զգալիորեն բարելավվել է: Ընկերությունը նաեւ Windows 10-ում Edge-ն օգտագործողների համար պարգեւատրման ծրագիր է գործարկում՝ միավորներ տրամադրելով:
Ըստ տեղեկությունների՝ միավորները կհաշվարկվեն աշխատանքային յուրաքանչյուր ժամի համար, բայց ոչ ավելին, քան շաբաթական 30 միավորը:





























