«Քաղաքն առանց թմրամոլների» ռուսական հիմնադրամի նախկին ղեկավար Եգոր Բիչկովը խիստ ռեժիմի գաղութում կանցկացնի 3,5 տարի` թմրանյութերից կախվածություն ունեցողների հանդեպ ապօրինի գործողությունների համար: Երիտասարդին մեղադրում են վերականգնողական կենտրոնում թմրամոլներին հարկադրաբար պահելու մեջ:

Ինքը մեղադրյալնիր խոսքում մեղադրել է Նիժնի Տագիլի «ոստիկանության ծախված աշխատակիցներին» եւ «տեղական թմրավաճառներին»։

«Քաղաքն առանց թմրամոլների» հիմնադրամը Նիժնի Տագիլում մասնաճյուղ էր բացել 2006 թվականին. դրա ղեկավարն էր դարձել 18-ամյա Բիչկովը։ Շուտով նա դարձել էր նաեւ թմրամոլների համար վերականգնողական կենտրոնի ղեկավարը։