Իրանում ավտոբուսների մասնակցությամբ խոշոր վթարի հետեւանքով երեք մարդ զոհվել է, վեցը վնասվածք է ստացել, հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը: 

Ճանապարհային ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Թեհրան-Քերեջ խճուղում, տեղի ժամանակով  07:25-ին: Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսի վարորդը քնել է ղեկի առաջ, ինչի հետեւանքով ճանապարհի եզրին բախվել է երկրորդ ավտոբուսին:   

Տվյալ խճուղով երթեւեկությունը մեկ ժամվա ընթացքում ամբողջությամբ արգելափակվել է եւ վերականգնվել է այն բանից հետո միայն, երբ ճանապարհային ծառայությունները դեպքի վայրից տարհանել են ավտոբուսները: