«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան առաջինն է ծրագրում զբոսաշրջիկների համար դեպի Լուսին անմոռանալի թռիչք կազմակերպել: Ցանկացողներին ծրագրում են Երկիր մոլորակի բնական արբանյակ հասցնել «Սոյուզ» արդիականացված տիեզերանավով, հայտնում է Hi-News.ru-ը:
«Էներգիա» ՀՏԿ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սոլնցեւը պատմել է, որ կորպորացիան արդեն զբաղված է «Սոյուզ» տիեզերանավի արդիականացման նախագծի մշակումով, քանի որ այն ի սկզբանե նախատեսված է եղել լուսնային գիտարշավի համար, որը ծրագրում էին իրականացնել ապագայում:
Պարոն Սոլնցեւի խոսքով արդիականացումից հետո տիեզերանավը կկարողանա ութ զբոսաշրջիկների հետ կարճատեւ թռիչք կատարել դեպի Լուսին ու պտույտ կատարել դրա շուրջը: Դեպի Լուսին թռչելու հնարավորությունով առաջին հետաքրքրվողներից մեկը ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն էր: Այս պահին հայտերի ընդունումը շարունակվում է, հենց ցանկացողների քանակը բավարար լինի, «Էներգիա» ՀՏԿ –ն միանգամից աշխատանքի կանցնի:





























