Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ֆիզիկոսները լազեր են մշակել, որն աշխատում է մոդիֆիկացված աղիքային ցուպիկից ստացված կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցով, հայտնում է Lenta-ն:
Ի տարբերություն լազերների մեծամասնության, որոնք արձակում են բարձր էներգետիկ մակարդակի էլեկտրոնների՝ ավելի ցածրին անցնելու հետեւանքով առաջացող ճառագայթներ, գիտնականների առաջարկած սարքը էքսիտոնային-պոլյարիտոնայինների շարքն է դասվում:
Դրա միկրոռեզոնատորներում, որոնք լցված են գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներով, տեղի է ունենում էքսիտոնների ձեւավորում, որոնք, ֆոտոններից գրգռվելով, առաջացնում են այլ քվազիմասնիկներ՝ պոլյարիտոններ: Դրանք կարող են լինել էներգետիկ վիճակների լայն դիապազոնում, իսկ կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցը կանխում է էքսիտոնների ոչնչացումը:
Սարքն աշխատում է սենյակային ջերմաստիճանում եւ թանկ նյութեր չի պահանջում:





























