Ուկրաինայում սուգ է հայտարարել Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Ողբերգության զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 42-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 38 զոհերի մասին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոկտեմբերի 13-ը հայտարարել է սգո օր:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան Mercedes մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել երկաթգծի ռելսերի վրա եւ բախվել լոկոմոտիվին: Նախնական տեղեկություններով, ավտոբուսի վարորդը արհամարհել էր լուսացույցի արգելող նշանը: