Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Մանան Մանջգալաձեն հայտնել է Վրաստանում Հյուսիսային Կովկասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու պատճառները:
«Այն նպատակ ունի թեթեւացնել Հյուսիսային Կովկասի բնակիչների մուտքը Վրաստան, ովքեր ստիպված էին երկիր մտնելու ելքի վիզա ստանալ Մոսկվայում»,- հայտարարել է մամուլի խոսնակը «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությանը:
Հոկտեմբերի 11-ին Սահակաշվիլին ստորագրել է հրամանագիր, որով Հյուսիսային Կովկասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հանվում է վիզայի ռեժիմը: Այն տարածվելու է Դաղստանի, Կարաչաեւո-Չերքեսիայի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեյի, Կաբարդինո-Բալկարիայի բնակիչների վրա: Նրանք մինչեւ 90 օր առանց վիզայի կարող են երթեւեկել Վրաստանում: Նշված երկրների բնակիչները որոշակի բիզնես եւ կոմերցիոն հետաքրքրություններ ունեն Վրաստանում:





























