Հոկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Լենինգրադյան եւ Լենինական փողոցների խաչմերուկից, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով բերման են ենթարվել 46-ամյա Արթուր Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա, մի կնոջ հետ, հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, Շիրակի եւ Շարուրի փողոցների խաչմերուկում նստել է «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենա, ուղեւորվել Չեխովի փողոց, որտեղ վարորդին 2-3 ժամ սպասեցնելուց հետո, խնդրել է միասին ոտքով գնալ` քաղաքացուհուն դիմավորելու: Մի պահ բաժանվելուց հետո վարորդը, վերադառնալով, նկատել է, որ ավտոմեքենան փախցրել են:
Ավտոմեքենան հայտնաբերվել է վթարի ենթարկված վիճակում:
Կատարվում է նախաքննություն:





























