«Ալ-Քաիդայի» հանդեսն օգտակար խորհուրդներ է հրապարակել, թե ինչպես պետք է սպանել ամերիկացիներին, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
«Վաշինգտոնի ցանկացած ռեստորանում ընդմիջման ժամին կազմակերպված պայթյունը կարող է շարքից հանել կառավարական կազմակերպությունների մի շարք աշխատակիցների»,- ասված է հոդվածներից մեկում, որը գտել է ահաբեկիչների գործունեությունն ուսումնասիրող SITE Intelligence Group մասնավոր ընկերությունը:
Հանդեսում կա նաեւ մի հոդված՝ «Վերջին հնձիչը», թե ինչպես պետք է օգտագործել պիկապ մեքենան, որպեսզի հնարավոր լինի «հնձել Ալլահի թշնամիներին»: «Պետք է առավելագույն արագություն հավաքել, որպեսզի միանգամից ավելի շատ մարդկանց խոցես»: Հոդվածներից մեկը վերնագրված է. «Ինչպես ռումբ պատրաստել մայրիկի խոհանոցում»:





























