Ավարտվել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքի եւ նրա կնոջ երկօրյա այցը Հայաստան: Սլովենական պատվիրակության կազմում եղել են տարբեր ոլորտների 35 գործարարներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-սլովենական բիզնես-ֆորում, որին մասնակցել են երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դանիլո Թյիրկը: Կողմերը ստորագրել են 4 համաձայնագիր, որոնցից երկուսը տնտեսական բնույթի են՝ երկակի հարկումից խուսափելու եւ տնտեսական համագործակցության մասին:

Այցելության շրջանակներում Սլովենիայի նախագահը հանդիպել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:  Նա իր տիկնոջ` Բարբարա Միկլիչի հետ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: