Բանգկոկի ոստիկանությունը սկսել է վտանգավոր վարքագծի համար ձերբակալել Pokemon GO խաղացողներին քաղաքի տասը կենտրոնական փողոցներում, որտեղ երթեւեկությունը առավել ինտենսիվ է, հայտնում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ձերբակալությունները կատարվում են կանխարգելիչ նպատակներով ՝ խաղի ֆանատների անզգուշության պատճառով կատարված մի շարք վթարներից ու այլ դժբախտ պատահարներից հետո:

Քաղաքային իշխանությունները որոշել են պոկեմոններ որսողներին տուգանել վտանգավոր իրավիճակներ ստեղծելու համար, որոնք կարող են վթարի պատճառ դառնալ: Տուգանքը կազմում է հազար թաիլանդական բատ (մոտ 1800 ռուբլի) ու գանձվելու է մեքենա վարելիս Pokemon GO խաղացողններից: Նման պատիժ է սպառնում նաեւ հետիոտնին, որը վտանգավոր վարքագիծ է դրսեւորում ՝ վազում փողոցի բանուկ մասում, փողոցն անցնում սխալ տեղերում կամ լուսացույցի կարմիր գույնի տակ, ստեղծում խոչընդոտներ ավտոմոբիլային երթեւեկության համար, նշել են ոստիկանությունում:

Քաղաքային ոստիկանության մասնագետները հիմա կազմում են պոկեմոնների որսի հետ կապակցված վթարների հատուկ վիճակահանություն, հայտնում է հեռուստաալիքը: