Top gear-ը հրապարակել է աշխարհի ամենաարագ մեքենայի վերաբերյալ առաջին մանրամասներն ու լուսանկարները: Խոսքը Shelby Supercars (SSC) ընկերության հիպերմեքենայի մասին է, որի հզորությունը կազմում է 1350 ձիաուժ եւ որը կարող է զարգացնել ժամում մինչեւ 442 կմ/ժամ արագություն: Մեքենան 96 կմ/ժամ արագություն զարգացնում է ընդամենը 2,8 վայրկյանում:
Միաժամանակ, Shelby-ն 1/3-ով ավելի թեթեւ է, քան Bugatti Veyron Super Sport-ը, որը մինչ այդ համարվում էր աշխարհի ամենաարագ մեքենան` 441 կմ/ժամ արագությամբ, գրում է Gazeta.ru-ն:
SSC-ը հագեցած է 6,8 լիտրանոց կրկնակի տուրբոշարժիչով: Մեքենան ամբողջությամբ կազմված է կարբոնե ձուլվածքից, այդ թվում նաեւ յուրահատուկ 19 դյույմանոց անիվները` 5,8 կգ քաշով: Հիպերմեքենայի ընդհանուր քաշը 1200 կգ է:
SSC-ը վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարի: Արագընթաց այս մեքենայի գինը կհասնի 1 մլն դոլարի:





























