Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները այլեւս հայրենական արտադրության չափիչ սարքեր չեն պատվիրում: Այս մասին NEWS.am- ի թղթակցին հայտնել է Elpida Electronics ինժեներային ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը:

«Ա -2» ընկերության հայ ինժեներների կոլեկտիվը ( որտեղ առաջ Խիտարովն էր աշխատում) մի քանի տարի նախագծում էր ջերմաստիճանի ու ճնշման կորեկտորներ գազային հաշվիչների համար: Կորեկտորները ճշգրտումներ են անում խոշոր բաժանորդների (ամսական ավելի քան 10 հազար խոր մետր սպառող) հաշվիչների ցուցմունքներում, եթե գազը նրանց չափից տաք կամ սառն է հասնում (նորմատիվին դեմ) կամ էլ չափից բարձր կամ ցածր ճնշումով: Այս մոդելները որակի ու գնի հարաբերակցությամբ մրցակցում էին արտասահմանյան անալոգների հետ: Բայց 2016-ի վերջին պատվերները դադարել են:

«Մեզ հետ աշխատում էր «Գազ Սուզան Արմենիա» հայ- իրանական ընկերությունը, որը արտադրում է գազի հաշվիչներ «Գազպրոմ Հայաստան»-ի համար ու դրանց վրա մեր կորեկտորները դնում: Հիմա «Գազ Սուզանը» մեզ ասում է, որ մեզնից գնումների անհրաժեշտություն այլեւս չկա: Բայց մենք պատկերացնում ենք հայկական շուկան ու գիտենք. դեռ շատ խոշոր բաժանորդներ կան, որոնք, ըստ գործող կանոնների, պետք է իրենց հաշվիչների վրա կորեկտորներ տեղադրեն, բայց դեռ չեն արել:

Պետք է ասել, որ առաջ «Գազպրոմ Արմենիայում»՝ այն ժամանակվա «ՀայՌուսգազարդ»-ում նախընտրում էին առկայության դեպքում տեղական ընկերությունննների սարքավորումներ գնել (խոսքը միայն մեր մասին չէ): Քանի որ նրանք գիտեին՝ տեղական ընկերությունը ավելի քիչ գումար են վերցնում սպասարկման համար ու պատրաստ են, եթե հարկ լինի, սպասել վճարման հարցում: Մի խոսքով, ոչ միայն վատ մասնագետներ չեն, այլեւ ձգտում են ընդհանուր լեզու գտնել:

Թե ինչու է հիմա երկխոսությունն ընդհատվել, ես կարող եմ միայն ենթադրել, բայց չեմ ուզում առանց հիմքերի կռահումներ անել: Կարող եմ միայն ասել, թե ինչով են դրանք պայմանավորված՝ էլեկտրական հաշվիչներին վերաբերող հետ կապված նույնատիպ օրինակով»,- նկատել է մասնագետը:

Երբ 2016-ին Երեւանում բացվեց հաշվիչների հավաքման ձեռնարկություն, որը պատկանում էր ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Սամվել Կարապետյանին, «Հայաստանի էլցանցերը» ( որը նույնպես նա է ղեկավարում) դադարեց կողմնակի արտադրողներին հաշվիչներ պատվիրել:

«Սեփական փորձից այս օրինակը ստիպում է մեզ ենթադրել, որ գազի հաշվիչների դեպքում նույնպես մատակարարի փոփոխության հարցում որեւէ նմանօրինակ սցենար է եղել: Մենք իհարկե չենք կարող վստահեցնել, որ հենց այդպես էլ եղել է, վայց փաստ է, որ պատվերները դադարել են»,- հավելել է Խիտարովը:

2015-ին նա ստեղծել է Elpida Electronics ձեռնարկությունը ու մշակել կորեկտորների կատարելագործված մոդել (այն ուներ GSM մոդեմ՝ տվյալների հավաքման համար, բարելավվել էին հիմնական գործառույթները, կրճատվել էներգիայի ծախսը): Նախագիծը՝ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում (E-Society and Innovation for Competitiveness) շահել է դրամաշնորհ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի Matching grants մրցույթում: Մոդելը պատրաստ է, ստացել է լավ եզրակացություն Մոսկվայի նախագծային ինստիտուտներից մեկում, բայց նախկինն պայմանագրային մատակարարումները դադարել են, իսկ արտասահմանում գործընկերների որոնման համար ժամանակ է անհրաժեշտ:

Ցավոք, շատ պաշտոնյաներ պարզապես չգիտեն, որ Հայաստանում որեւէ մեկը չափիչ տեխնիկա է արտադրում, հավելեց ինժեները:

Երբ բացվեց Սամվել Կարապետյանի ձեռնարկությունը, Կառավարությունում այն անվանեցին նորույթ երկրի համար: Եվ այդ ժամանակ չինովնիկների հետ զրույցներից մեկում ես ստիպված եղա հիշեցնել, որ «Ա- 2» –ը տարիներով ստեղծել ու թողարկել է այդ հաշվիչները: Հիմա դրանք են տեղադրված ամբողջ Ստեփանակերտում, իսկ եւս 50 հազարը՝ Երեւանում: Խոսք չկա, Սամվել Կարապետյանը խոշոր ու հաջողակ ձեռներեց է: Բայց այստեղ էլ ինժեներությունը երեկ չէ ստեղծվել: Եվ տարիներ շարունակ մեր սարքերը հաջողությամբ մրցակցում էին: Ի՞նչը կարող էր հանկարծ փոխվել»,- ամփոփեց Խիտարովը: