Վերջապես պարզվել է «Գազպրոմի» դեմ Ուկրաինայի գլխավոր դատախազության հայցերի շուրջ տեղի ունեցող խառնաշփոթը:

Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Յուրի Բոյչենկոն հայտարարել է, որ «նման հայցի ներկայացման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Բայց Ուկրաինայի գլխավոր դատախազությունից «Գազպրոմի» հասցեով ստացված փաստաթուղթ, իսկապես եղել է: «Մենք հայց ենք ներկայացրել Կիեւի քաղաքային դատարան ընդդեմ «Ուկրաինայի նեվթոգազի», որի պատճեն ուղարկել ենք նաեւ «Գազպրոմին», որը գործարքի կողմերից մեկն է»,- հայտարարել է Բոյչենկոն:

Նրա խոսքով, խոսքը գնում է 11 մլրդ խմ գազի մասին, որը պատկանում է RosUkrEnergo ընկերությանը, որի 50 տոկոսը «Գազպրոմինն» է: «Նեվթոգազը» մեղադրվում է այդքան գազը անօրինականորեն իրացնելու մեջ:  Ավելի վաղ Մոսկվայի արբիտրաժային դատարանի կայքում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի, հոկտեմբերի 12-ին դատարանը գրացնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Գազպրոմի» եւ «Նեվթոգազի»: