Թաիլանդի ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է 12 վարորդի, որոնք վարելու ընթացքում Pokemon Go էին խաղում: Այս մասին հայտնում է Թաիլանդի երրորդ ազգային հեռուստաալիքը
Բոլոր ձերբակալվածները պոկեմոններ էին որսում Բանգկոկի հիմնական մայրուղիներում մեքենա վարելիս:
Ֆորմալ առումով բոլոր վարորդներին մեղադրանք է ներկայացվել վարելիս բջջային հեռախոսը առանց հեռալսման սարքի օգտագործելու վարչական արգելքը խախտելու համար: Նման խախտման համար տուգանքը կազմում է 400-ի մինչեւ հազար թաիլանդական բաթ:




























