Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան, Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռիթմ բլյուզ կաֆե» ակումբում հանդիպել է ռուս ռոք երաժիշտների հետ: հանդիպմանը ներկա են եղել «Ակվարիում» խմբի լիդեր Բորիս Գրեբենշչիկովը, «Ագատա Կրիստի» խմբից` Վադիմ Սամոյլովը, «Նեսչաստնի սլուչայ» խմբից` Ալեքսեյ Կորտնեւը, «Մաշինա վրեմենի» խմբից` Անդրեյ Մակարեւիչը, «Չայֆ» խմբից` Վլադիմիր Շախրինը եւ այլք:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, բանը երաժշտությանը չի հասել: Հյուրերը հետաքրքրվել են Մոսկվայի քաղաքապետի թեկնածուներով, մայրաքաղաքում Պետրոս Մեծի հուշարջանը հանելու փաստով եւ Խիմկինի անտառը ճակատագրով:





























