Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի չորրորդ տուրի Ադրբեջան – Թուրքիա հանդիպումը սենսացիոն ավարտ ունեցավ: Գերմանացի Բերտի Ֆոգտս – հոլանդացի Գուուս Հիդինգ մրցամարտում հաղթանակ տարավ Ֆոգտսի գլխավորած Ադրբեջանի հավաքականը` 1:0: Միակ գնդակը 39-րդ րոպեին խփեց Ռաշադ Ֆահրադ Սադիգովը:





























