Amazon ընկերությունը պատրաստվում է երաժշտական ծառայություն գործարկել, որը կաշխատի բաժանորդագրության մոդելով, հայտնում է Recode-ը:

Այն կմրցակցի Apple Music-ի եւ Spotify-ի հետ: Բաժանորդագրության արժեքը ամսական 4-5 դոլար է:

Բացի այդ, Amazon-ն աշխատում է երկրորդ ծառայության վրա, որը կաշխատի բացառապես Echo սարքավորումների հետ:

Պարբերականի տեղեկություններով՝ Amazon-ն ուզում է գործարկել 2 նախագծերն արդեն սեպտեմբերին: Այս պահին ընկերությունը խոշոր ձայնագրող ընկերությունների հետ գործարք կնքելու փոլում է: