Էյֆելյան աշտարակի աշխատակիցները միացել են գործադուլին, որն այսօր` հոկտեմբերի 12-ին հայտարարված է ողջ Ֆրանսիայի տարածքում:
Կեսօրից հետո աշտարակը սպասարկող անձնակազմը դուրս է հրավիրել տուրիստներին, որպեսզի ամբողջությամբ փակի աշտարակի մուտքը: Աշխատակիցների մեծամասնությունը միացել է ֆրասիական սինդիկատների հայտարարած «գործողության օրվան»` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Միաժամանակ, Ֆրանսիայի փողոցներում մարդկանց թիվը հասել է առավելագույնի. ավելի շատ քան նախորդող ակցիաների ժամանակ, գրում էTotalweek-ը:





























