Հոկտեմբերի 12-ի երեկոյան Քաբուլի մերձակայքում ընկել է  American national cargo ավիաընկերության ռազմական օդանավը:

Ավելի վաղ տեղական հեռուստաընկերությունները հայտնել էին, թե կործանվածը ուղեւորատար օդանավ է:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ականատեսները, ինքնաթիռը բախվել է լեռանը եւ այրվել Պուլի-Չարխի շրջանում՝ աֆղանական մայրաքաղաքի արեւելյան արվարձանում:

Օդանավը չվերթ էր կատարում Բաղրամի ամերիկյան ռազմակայանից Քաբուլ:

Օդանավում եղած անձանց թվաքանակի մասին տեղեկություններ չկան: