Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 12-ին եւս մեկ տարով երկարաձգել է Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողություններ անցկացնելու իր մանդատը:

Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը 2007-ին կառավարությանը լիազորել է թուրք-իրաքյան սահմանին տրանսազգային ռազմական գործողություններ իրականացնել: Այդ ընթացքում թուրքական բանակը բազմիցս ներխուժել է Իրաքի տարածք, հիմնականում օդային հարձակումներ գործելով այդ տարածքներում ռազմաբազաներ ունեցող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ապստամբների դեմ: