Բոսնիան եւ Սերբիան պետք է դառնան Եվրամիության անդամ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նա Բալկանյան տարածաշրջան կատարած իր եռօրյա այցի ընթացքում բանակցություններ է վարել Սերբիայի ղեկավարության հետ: ԱՄՆ պետքարտուղարը եւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը վստահություն են հայտնել, որ իրենց երկրները երկար տարիների տարաձայնություններից հետո, պետք է նոր հիմքի վրա գործընկերային հարաբերություններ կառուցեն:
Քլինթոնը հայտարարել է, որ Սերբիան ոչ միայն վաստակել է ԵՄ անդամ դառնալու իրավունքը,  այլ նաեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իր ջանքերի շնորհիվ, ինտեգրացիոն գործընթացների առաջատարն է, գրում է Baltinfo-ն:

Միաժամանակ Սերբիայի նախագահը նշել է, որ Սերբիան չի հրաժարվի ոչ Կոսովոյից, ոչ էլ` Եվրամիությունից: Նրա խոսքով, Սերբիան պատրաստ է բանակցություններ սկսել Պրիշտինայի հետ: