Նյու Յորքի Հարլեմի շենքերից մեկի հավաքարարը հրաշքով է փրկվել մահից: 54-ամյա Խուան Կամարենը մաքրում էր շենքերից մեկը, երբ նրա վրա է հարձակվել ատրճականով զինված մի մարդ: Նա հայհոյանքներ է տեղացել եւ 1,5 մետր հեռավորությունից կրակել հավաքարարի վրա, բայց գնդակը դիպել է Խուանի ծոցագրպանում գտնվող հին Motorola 1530 բջջային հեռախոսին: Բանն այն է, որ այդ մոդելի հեռախոսները պաշտպանված են ռազմական ստանդարտներով, ինչն էլ օգնել է, որպեսզի գնդակը չհասնի հավաքարարի մարմնին: Խուան Կամարենը միայն թեթեւ վնասվածքներ է ստացել:
Պարզվել է, որ հավաքարարի վրա կրակել է այդ շենքի նախկին կառավարիչը, ով վրդովված է եղել, որ կորցրել է աշխատանքը: Ոստիկանները հայտարարել են, որ Կամարենը կյանքով է պարտական իր հին հեռախոսին, բայց չգիտես ինչու նա իր ողջ մնալու համար ոչ թե հեռախոսին է շնորհակալություն հայտնել, այլ` Աստծուն, գրում է Ferra.ua-ն:





























