Մոսկվայի բնակիչներն սկսել են ավելի հազվադեպ ամուսնանալ օտարերկրյա քաղաքացիների հետ: 2010-ի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 7583 ամուսնություն, ինչը 1691-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ Մոսկվայի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության պետ Իրիան Մուրավյովայի՝ առաջին տեղը զբաղեցնում են Թուրքիայի քաղաքացիների հետ ամուսնությունները (147), երկրորդում՝ գերմանացիներն են՝ 144: Ապա հաջորդում են Իսրայելի (102), ԱՄՆ-ի (89) եւ Վիետնամի (80) քաղաքացիների հետ ամուսնությունները:
«ԱՊՀ պետությունների մեջ առաջատարը Ուկրաինան է՝ 2351 ամուսնություն: Արձանագրվել է 717 ամուսնություն Մոլդովայի քաղաքացիների, 624 ՝ Հայաստանի, 606՝ Բելառուսի քաղաքացիների հետ:



























