Հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Տվերսկոյ փողոցում կայացել է հերթական չարտոված «Զայրույթի օրը»:

Ոստիկանությունը, ինչպես եւ նախկինում, փակել է հրապարակն ու մետաղական արգելքներով շրջապատել Յուրի Դոլգոռուկիի արձանը:

Ընդդիմադիրներին հաջողվել է մի քանի րոպե մնալ հրապարակում: «Ձախ ճակատի» առաջնորդներից Սերգեյ Ուդալցովը հայտարարել է. «Ես շնորհավորում եմ բոլորին: Մենք ազատվեցինք Յուրի Լուժկովից»: Նրան անմիջապես մտցրել են ոստիկանական մեքենան եւ տարել: