Ռուսաստանի Տեխնոլոգիական հետազոտական ազգային ինստիտուտի գիտնականները 50 միկրոն չափով սարք են ստեղծել ավիատեխնիկայի թերությունները հայտնաբերելու համար:

Փոքրագույն թերությունները, ավիամեխանիզմների մասերում խոռոչները օդի փոփոխական լարվածության պայմաններում կարող են «աճել» եւ ավիաաղետի պատճառ դառնալ: Դա թույլ չտալու համար  օդանավերը ենթարկում են եռաչափ փորձարկման, որը թերությունները վաղ փուլում է հայտնաբերում:

Ստեղծված լազերային-ուլտրաձայնային կառուցվածքաչափը թույլ է տալիս բնութագրել թերությունները ըստ դրանց մեխանիկական բնութագրերի եւ ձեւի: Իսկ լազերային խթանիչի միջոցով  ուլտրաձայնային փունջը թույլ է տալիս հսկել մասերը այն դեպքում, երբ մյուս մեթոդներն արդյունավետ չեն: