Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ՌԴ գլխավոր դատախազությանը` վերահսկողության տակ վերցնել «Քաղաքն առանց թմրանյութերի» հիմնադրամի ղեկավար Եգոր Բիչկովի գործը: Բիչկովը Նիժնի Տագիլի դատարանի կողմից դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության:

Ռուսաստանի ռոք-երաժիշտների հետ հանդիպմանը Մեդվեդեւը խոստացել է, որ «կխորանա ու կզբաղվի այդ խնդրով»:

Բիչկովին մեղադրել են մարդու առեւանգման, ազատությունից ապօրինի զրկելու եւ վնասվածքներ հասցնելու մեջ: Նա պնդում է, որ թմրամոլներին առեւանգել եւ վերականգնողական կենտրոն է տեղափոխել հարազատների թույլտվությամբ: Դատավարությունը լայն արձագանք էր գտել: