Աֆղանստանում հոկտեմբերի 12-ին աղետի ենթարկված օդանավի կործանման պատճառը եղել է լեռան հետ բախումը: Օդանավը ՆԱՏՕ-ի օդային պարկի կազմում ընդգրկված չի եղել:
Կործանված օդանավում, տարբեր տվյալներով, 8-ից 9 մարդ է եղել: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Ներկայումս ՆԱՏՕ-ի զինվորները որոնողական աշխատանքներ են տանում օդանավի կործանման վայրում:
L-100 Hercules օդանավը Բաղրամի ռազմակայանից թռչում էր Քաբուլ: Այն կործանվել է երկրի մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա:





























