Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 13-ին ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հեռագրում ասված է.
«Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,
Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»:
Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում:





























