Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 43-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի պետավտոտեսչության մամուլի ծառայությունը:

Առայժմ հաստատվել է 18 անձանց ինքնությունը: 10 տոժածներ դեռ հիվանդանոցներում են, որոնց վիճակը գնահատվում է ծանր կամ միջին ծանրության:

Աղետը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին՝ առավոտյան: Կրիվոյ Ռոգ-Զապորոժյե ուղերթի լոկոմոտիվը բախվել էր ավտոբուսին: Նախնական տեղեկություններով, վթարի մեղավորն ավտոբուսի վարորդն է, ով արհամարհել էր արգելող նշանները: