Ամերիկյան հետազոտողները պատմել են վերջերս հայտնաբերված Արեգակային համակարգին ամենամոտ՝ Proxima b մոլորակի վրա բնակության հնարավոր տիպի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով arXiv.org կայքը:
Գիտնականների խոսքով՝ Proxima b-ում կարող են ֆլուորեսցենցիոն օրգանիզմներ բնակվել: Որպես կանոն՝ Երկրի վրա դրանք բնակվում են ջրում եւ պարունակում են սպիտակուցներ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորվել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ:
Աստղագետները ենթադրում են, որ էսկզոմոլորակի պայմաններում նման լուսավորումը պետք է բավական ինտենսիվ լինել, որպեսզի հնարավոր լինի արձանագրել դա:
Ավելի վաղ հետազոտողները, հաշվի առնելով Proxima b-ի մասին վերջին տվյալները, ենթադրում էին, որ դրան կարող է ուժեղ ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթում հասնել:





























