«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է TeliaSonera ընկերության կապի միջազգային ուղղությանը միանալու մասին: Նոր ուղղությունը դարձել է «ԱրմենՏել» ընկերության մուտքն ինտերնետ ցանց ապահովող հինգերորդ անկախ մայրուղին: Մայրուղին հասնում է Արեւելյան Եվրոպա Վրաստանի տարածքով:
«Արտաքին մայրուղիների դիվերսիֆիկացիան կնպաստի միասնական օպերատորի ենթակառացվածքի հզորացմանը եւ հետագայում հիմք կծառայի նոր առաջարկների համար կապի ոլորտում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2010-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն օգտագործում է հինգ անկախ կապի մայրուղի, որոնք անցնում են հարեւան երկրների` Վրաստանի եւ Իրանի տարածքներով:




























