Աստղագետները Hubble ուղեծրային աստղադիտակով Ալֆա Կենտավրոս համակարգի երկու աստղերի եւ դրանց հարեւան Պրոքսիմա Կենտավրոսի՝ մինչեւ հիմա արված ամենահստակ լուսանկարներն է արել:

Ի դեպ, վերջինի հարեւանությամբ վերջերս հայտնաբերվել է Երկրին ամենանման եւ ամենամոտ էկզոմոլորակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Անցյալ չորեքշաբթի Եվրոպական հարավային աստղադիտարանի գիտնականները հայտարարեցին Proxima b պոտենցիալ բնակելի աստղի հայտնաբերման մասին, որը համարվում է Երկրի «երկվորյակը»: