Քարնեգի-Մելլոնի համալսարանի հետազոտողները սկսել են այնպիսի պոլիմերներ մշակել, որոնք ի վիճակի են ոչնչանալ մինչեւ մոնոմերներ էլեկտրական ազդակի ազդեցության տակ:  

N+1-ը, վկայակոչելով Aviation Week-ին, գրում է, որ նախատեսված է նման պոլիմերներն օգտագործել  «անհետացող» պարաշյուտների մշակման գործում, որոնք  ինքնաթիռից բեռը կամ մարտիկին գետին իջեցնելու  հետո շատ արագ եւ գործնականում անհետ կքայքայվեն: 

Էլեկտրականության միջոցով քայքայվող պոլիմերի մշակումն իրականացվում է որպես ICARUS ծրագրին կից նախագիծ: Քարնեգի-Մելլոնի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ արդեն ստեղծել են անհրաժեշտ պոլիմերը, բայց առայժմ չեն կարողացել դրանից թելերի եւ հյուսվածքների ստեղծման տեխնոլոգիա մշակել: Ինքը` պոլիմերը բավականին կայուն է, որպեսզի դրանից պատրաստված պարաշյուտը դիմանա ծանրաբեռնվածությանը եւ կարողանա բեռն անվտանգ գետին հասցնել:  

Նախնական գնահատականի համաձայն, եթե հետազոտողներին հաջողվի պոլիմերից այնպիսի թելեր ստեղծել, որոնք կարողանան իրենց միջով էլեկտրական հոսանք անցկացնել եւ դրա ազդեցությամբ  «անհետանալ», ինքը` ամբողջ պարաշյուտի «անհետացման» գործընթացը 20 րոպեից երկու ժամ կտեւի: