ESET-ի մասնագետները Twitoor-ի վնասակար հավելված են հայտնաբերել, որը միկրոբլոգերի Twitter ծառայության միջոցով կառավարում է Android սարքերը, հայտնում է  Gazeta-ն:  

Վնասակար ծրագրային ապահովումը (ԾԱ) թաքնվում է որպես պոռնոտեսանյութերի ցուցադրիչ կամ  MMS-ներ ուղարկող  հավելված եւ տարածվում է բջջային սփամի միջոցով: 

«Գործարկվելով` Twitoor-ն օգտատիրոջ համար աննկատ ստուգում է   Twitter –ի տվյալ հաշիվները` խարդախներին անհրաժեշտ հրահանգներ հայտնաբերելու: Կախված ստացված հրահանգներից` վնասակար ծրագրային ապահովումը բանկային տրոյաններ  է ներբեռնում կամ էլ անցնում է այլ հաշիվներ», — հայտնել են ESET-ում:

Ընկերության վիրուսային վերլուծաբան Լուկաշ Ստեֆանկոյի խոսքով, բարդ է հայտնաբերել եւ արգելափակել  Twitoor-ը, որովհետեւ ԾՕ-ն գործում է սոցցանցերի օգնությամբ` հրահանգային սերվերի միջոցով «ավանդական» կապի փոխարեն: