Թուրքիան կարեւոր դեր է խաղում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգում՝ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական պաշտպանության եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության հարցերով օգնական Ջիմ Թաունսենդը:
Նրա խոսքով, երրորդ դիրքային շրջանի մերժումից հետո, որը պետք է տեղակայվեր Լեհաստանում եւ Չեխիայում, ԱՄՆ-ը «փուլային ադապտիվ մոտեցում» է որդեգրել, եւ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցը, կարեւոր դեր է խաղում այդ մոտեցման իրականացման մեջ: Նա նաեւ հայտարարել է, թե Թուրքիան այն երկրներից է, որի հետ ԱՄՆ-ը քննարկել են հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցը: Թաունսենդը նաեւ նշել է, թե Թուրքիան աշխարհագրական դիրքով հարմար պլացդարմ է հակահրթիռային համակարգի տեղակայման համար:





























