Մեծ Բրիտանիան առայժմ չի նախատեսում վերականգնել համագործակցությունը ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Հեյգը մամուլի ասուլիսում նշել է, թե լուրջ տարաձայնություններ կան Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ: Ընդ որում, նա ընդգծել է, թե կողմերը պատրաստ են քննարկել դրանք:
Իր հերթին, Լավրովն ընդգծել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության եւ բրիտանական ծառայությունների համագործակցության բացակայությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին: Նշենք, որ համագործակցությունը դադարեցվել էր չորս տարի առաջ՝ Լիտվինենկոյի մահից հետո:





























