Ռոման Աբրամովիչի մեծ դուստրը ընկերներին հայտարարել է, որ նշանվում է 27-ամյա Նիկոլայ Լազարեւի հետ։
Ընկերների խոսքով, 18-ամյա Աննայի ընտրյալը շատ նուրբ եւ բարի է իր հարսնացուի նկատմամբ։ Նիկոլայն ու Աննան ներկայումս միասին են ապրում, գրում է Rosbalt-ը։
Ինչպես նշել են աղբյուրները, տարիքային տարբերությունը նշանակություն չունի, քանի որ Աբրամովիչի աղջիկը միշտ էլ ընկերություն է արել իրենից մեծ տղաների հետ։
Այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։



























