Մոսկվայի համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհիների նվերը՝ կիսամերկ նկարներով օրացույցը վերջապես հասել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը տեսել է օրացույցը իր ծննդյան հաջորդ օրը: Մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ նման ակցիաներին մասնակցությունը բացասաբար չի ազդի ուսանողուհիների նկատմամբ ֆակուլտետի ղեկավարության վերաբերմունքի վրա:
Իր հերթին Life News-ը նկատում է, որ նվերի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել: 12 գեղեցկուհիները, ովքեր մերկացել էին Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ եւ սեր էին խոստովանել նրան, կարող են հեռացվել համալսարանից: Ուսանողուհիներն իրենք մտավախություն ունեն, որ կարող են հեռացվել:





























