Պարզվել է 2009 թվականի հունվարի 4-ին պատուհանի վանդակաճաղը պոկելով բնակարանային գողություն կատարած անձը:
Հիշեցնենք, որ այդ օրը, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 2-ին, ժամը 13.00-ից մինչեւ հունվարի 4-ի ժամը 15.30-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի վանդակաճաղը պոկելով, իր բնակարանից գողացել են տարբեր տեսակի կենցաղային իրեր եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցից բերման են ենթարկել նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 37-ամյա Ալիկ Ա.-ին: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը` նախնական համաձայնության գալով ներկայումս «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ, «թուրք» մականվամբ` Սարգիս Հ.-ի հետ:
Կատարվում է նախաքննություն:




























