Հայաստանի ԱԳՆ-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ, հոկտեմբերի 12-13-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում հայկական եւ ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված եւ համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը: