Այսօր` հոկտեմբերի 13-ին Կառավարությունում տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մեկնարկին եւ նորակառույց ճոպանուղու տեխնիկական գործարկմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը վարչապետին է ներկայացրել հիմնական միջոցառումների վայրում շուրջ 700 հյուրերի ժամանման, տեղակայման և միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։




























