Samsung-ը հայտնել է Galaxy Note 7 սմարթֆոնների մատակարարման ուշացման մասին` այն պատճառով, որ ընկերությունը շարունակում է փորձարկել սարքի որակը, հայտնում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, ընկերությունից չեն ճշտել, թե ճշգրիտ ինչն են շարունակում փորձարկել նոր սարքում: Հարավկորեական պարբերականներն ավելի վաղ գրել էին սմարթֆոնի մարտկոցի պայթյունի մասին:
Hyundai Securities-ի մասնագետները նշում են, որ ընկերությունն արագորեն կվերացնի Galaxy Note 7-ում առկա խնդիրները` մի երկու շաբաթվա ընթացքում: Ճշտվում է, որ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է մի քանի դետալ փոխարինել կամ փոփոխել միկրոսխեմայի վրա տարրերի բաշխումը:





























