Հոկտեմբերի 11ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 41 դեպք:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: