Չինաստանը հաջողությամբ փորձարկել է «Հաիյի 7000» նոր ինքնավար ստորջրյա սարքը, որն ունակ է հասնել 5751 մետր խորության, գրում է South China Morning Post թերթը:

Թերթի տվյալներով փորձարկումները իրականացվել են «Տանսյո 1» լողացող բազայի գիտարշավի ժամանակ՝ հունիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը: Թերթը նշում է, որ չինացի գիտնականների նոր մշակումը  կարող է հետաքրքրել նաեւ ՉԺՀ բանակին:

Նախագծի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Յույ Ցզյանչենը թերթին հայտնել է, որ զինվորականները կարող  են «Հաիյի 7000»-ից ստացված տվյալները օգտագործել օվկիանոսի ճշգրիտ քարտեզը ստեղծելու համար, ինչի շնորհիվ սուզանավերը կկարողանան խուսափել վտանգավոր տեղանքներից: