Փոքրիկ ամերիկացի երեխան, հոկտեմբերի 13-ին դպրոց է գնացել ձեռքի նռնակով: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Ֆիլադելֆիայի արվեստների բարեգործական դպրոցից, որտեղ սովորում է «զինված» երեխան, արդեն տարհանել է շենքում գտնվող բոլոր մարդկանց:

Ոստիկանությունը շրջապատել է դպրոցն ու մոտակա շենքերը եւ սպասում է ականազերծողների ժամանմանը:

Անչափահասը նռնակը թողել է դպրոցի դիմացի ուղեգորգի վրա: Փորձագետները դեռ պետք է պարզեն, թե արդյոք, նռնակը մարտակա՞ն է, թե՞ ուսուցողական, հաղորդում է «Ինտերֆաքսը»: