4 չարագործներ Եկատերինբուրգի մոտ գտնվող ավանում գողություն են կատարել Ռուսաստանի «Խնայբանկի» բանկոմատից` սղոցելով այն: Դրանից առաջ նրանք ծեծել են հարեւանությամբ գտնվող մթերային խանութի պահակին, կապկպել նրան սքոթչով ու անցել գործի:

Այնուհետեւ կողոպտիչները տեղում սղոցել են բանկոմատը, երկու կես արել եւ հանել սեյֆը` 2,2 մլն ռուբլի պարունակությամբ (շուրջ 73 հազար դոլար): Բացի այդ, հանցագործները բացել են բջջային հեռախոսների վճարման համար նախատեսված տերմինալը եւ գողացել եւս 20 հազար ռուբլի (շուրջ 650 դոլար): Գողացված սեյֆը նրանք տարել են խանութի մոտ կայանած «ԳԱԶել»-ով:

Ոստիկանները մեքենան գտել են Եկատերինբուրգից 20 կմ հեռավորության վրա, գրում է Utro.ru-ն: