Beeline-ը հայտարարում է կոմերցիոն տնօրենի պաշտոնում Հայկ Կարապետյանի նշանակման մասին. Հայկը կփոխարինի Արթուր Գրիգորյանին, ով ընկերությունում ղեկավարել է տվյալ ուղղությունը վերջին երկու տարիների ընթացքում։

Հայկ Կարապետյանն ավելի քան 10 տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, մասնավորապես ֆինանսական ծառայությունների, դիստրիբուցիայի ուղիների զարգացման եւ IT ուղղվածություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններում։

«Ողջունում եմ Հայկին մեր ընկերությունում, հաջողություն եմ մաղթում նրան եւ կոմերցիոն տնօրինության ողջ թիմին կապի ծառայությունների շուկայում մեր դիրքերի ամրապնդման հարցում։ Թվային տրանսֆորմացիայի ընթացքում մենք պլանավորում ենք մշակել նոր ինովացիոն լուծումներ, որոնք մեր ծառայությունները կդարձնեն ավելի պարզ եւ հարմար։ Համոզված եմ, որ Հայկի գիտելիքները եւ փորձը մեզ կօգնեն առավել արդյունավետ իրականացնել ընկերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը», -  նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Ուրախ եմ միանալ Հայաստանում Beeline-ի  թիմին եւ ղեկավարել երկրում խոշորագույն օպերատորի կարեւորագույն բաժիններից մեկը։ Շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը շարունակաբար փորձում է կատարելագործվել եւ դառնալ ավելի նորարար բոլոր բնագավառներում։ Հավատացած եմ, որ Beeline-ի  պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված նոր ծառայությունների ստեղծմանը եւ էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայկ Կարապետյանը։

Հայկ Կարապետյանը բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում «ՏՏ եւ հեռահաղորդակցություն» մասնագիտությամբ: Հայկն իրականացրել է ֆինանսական եւ հեռահար ծառայությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնք կիրառվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտում։